.jpg)
Արա Աբրահամյանը՝ «Տարվա մարդ»– 2011
Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան Արա Աբրահամյանը Ռուսական կենսագրական ինստիտուտի կողմից «Տնտեսություն» անվանակարգում «Համաշխարհային տնտեսության մեջ Ռուսաստանի դիրքերի ամրապնդման համար» արժանացել է «Տարվա մարդ»– 2011 կոչմանը:
Ըստ Ռուսաստանի հայերի միության տարածած հաղորդագրության` մրցանակների հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել երեկ՝ Մոսկվայի «Ամենափրկիչ» տաճարում: