Հաստատվեց. 87 հոգու թունավորման պատճառը խմլու ջուրն էր
15/12/2011 20:34

Հաստատվեց. 87 հոգու թունավորման պատճառը խմլու ջուրն էր

2011թ. հունիսի 3-ին Նուբարաշեն համայնքում արձանագրված թունավորման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են զանգվածային թունավորման պատճառները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվության բաժնից:

Նախաքննությամբ պարզվել է, որ զանգվածային հիվանդացման հետևանքով աղիքային հիվանդություններով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցում բուժօգնություն է ստացել 87 մարդ: Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն` բուժօգնության դիմած անձանցից մեկի առողջությանը պատճառվել է ծանր, 58-ի առողջությանը` միջին ծանրության, 22-ի առողջությանը` թեթև վնաս:

Նուբարաշենի բնակիչների զանգվածային հիվանդացման պատճառ են հանդիսացել մասնավորապես խմելու ջրի միջոցով կոյուղաջրերում պարունակվող վարակների հարուցիչների ներթափանցումը մարդկանց օրգանիզմ:

Քննության արդյունքների մասին Երևան քաղաքի դատախազը տեղեկացրել է Երևանի քաղաքապետին` միջնորդելով հանձնարարել կատարել համապատասխան ուսումնասիրություն, որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ` շահագրգիռ մարմինների հետ քննարկել ջրի հոսակորուստների և գաղտնի վթարների հայտնաբերման այլընտրանքային /լրացուցիչ/ եղանակների կիրառումն ապահովելու հարցը:

Միջնորդագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ` այցելելով «Միջնորդագիր Երևանի քաղաքապետին` ջրի հոսակորուստների և գաղտնի վթարների հայտնաբերման լրացուցիչ եղանակների կիրառումն ապահովելու մասին»:

Հաստատվեց. 87 հոգու թունավորման պատճառը խմլու ջուրն էր