Կառավարությունը կարևորել է ՓՄՁ դերը
15/12/2011 17:25

Կառավարությունը կարևորել է ՓՄՁ դերը

ՀՀ կառավարությունը հաստատել է փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության 2012 թ. ծրագիրը, որի ռազմավարական նպատակներն են ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսական ռեսուրսների մատչելիության ապահովումը, ՓՄՁ սուբյեկտների գործունեության միջազգայնացումը, աջակցության նոր մեխանիզմների (նոր մոտեցումների) ներդրումը և այլն:

ՀՀ արտահանվող և ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության հսկվող ապրանքների, ինչպես նաև փոխանցվող երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների` հսկվող ոչ նյութական արժեքների ցանկերը, որոնք համապատասխանեցվել են Եվրամիության վերջին կանոնակարգին, միջազգային պարտավորություններին համապատասխան ՀՀ ազգային զեկույցների պատրաստման պատասխանատու պետական մարմինների և ներկայացման ժամկետների ցանկը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի օրինակելի ձևերը, ինչպես նաև ամուսնու, համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի, եկամուտների մասին հայտարարագրերում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը, բովանդակությունը և ձևը:

Հանրային ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:

Հանրային ծառայողի կողմից ծառայողական պարտականությունների կատարման բերումով այլ ծառայողների կատարած իրավախախտումների և հանրային ծառայությանն առնչվող անօրինական, այդ թվում` կոռուպցիոն բնույթի գործողությունների մասին համապատասխան պաշտոնատար անձանց, իրավասու պետական մարմիններին տեղեկացնելու և հանրային ծառայողի անվտանգության երաշխավորման կարգը։

Փոփոխություններ կատարելով իր 2010 թ. ընդունած համապատասխան որոշման մեջ` ՀՀ կառավարությունը հաստատել է հարկային ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների 2012 թ. ցանկը, ուր ընդգրկված է 37 հարկ վճարող։

Ճանապարհային երթևեկության կարգավորման միջազգային փորձի հաշվառմամբ գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք կնպաստեն բնագավառում պետական քաղաքականության իրականացմանը, առավել հստակ կկանոնակարգեն այն հարաբերությունները, որոնք մինչև այժմ սահմանված չեն եղել։

Կառավարությունը կարևորել է ՓՄՁ դերը