Սկսվում է ջրային սև վիշապի տարին. Ինչպիսի՞ն կլինի այն
15/12/2011 11:50

Սկսվում է ջրային սև վիշապի տարին. Ինչպիսի՞ն կլինի այն

Այսօր 2012 թ-ի շուրջ կանխատեսումներ արեց աստղաբան, հոգեբան Գուրգեն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ մենք նոր տարին, պատմական իրողությունների հետևանքով, նշում ենք հունվարի 1-ին, սակայն, ըստ արևելյան տոնացույցի, նոր տարին կմեկնարկի հունվարի 23-ին, իսկ զոդիակային տարին` մարտի 21-ին:

Այդ օրերը, ինչպես հավաստեց աստղաբանը, ինչպես դիմավորեն, այնպես էլ ողջ տարին կանցնի: Ըստ հայկական տոնացույցի, մեկնարկում է խեցգետնի տարին, իսկ մոլորակայինով` լուսնի տարին. խեցգետնի տարին ղեկվարում է լուսինը;

Աստղաբանը նշեց, որ հաջորդ տարին ջրային սև վիշապի տարին է, ունի տղամարդկային ուժ և համընկնում է հայկական մենտալ մակարդակի հետ. «Վիշապը բոլոր ազգերի, այդ թվում հայերի համար, հարազատ տոտեմ է համարվում, հայերն ունեն վիշապաքարեր, վիշապաքաղ Վահագն և այլն»:

«Տարվա էներգետիկան ունի կանացի բնույթ, ունենք կանացի և տղամարդու ուժի միաձուլում, սակայն տիրապետող է կանացի ուժը»,- շեշտեց Գուրգեն Հովհաննիսյանը և հավելեց, որ տարվա ընթացքում տիրապետող է լինելու կանացի հույզերը, ուժը, երգը. այս տարվա ընթացքում երաժշտությունը ահռելի ազդեցություն կունենա մարդկանց վրա:

Տարին բաժանվում է չորս հավածի, ինչպես լուսնի փուլերը:

Բանախոսի հավաստմամբ, տարին մի քանի անակընկալներ է պատրաստել` ֆինանսական, տնտեսական, նույնիսկ քաղաքական առումով բարդ տարի է. «հուլիսին արդեն կդիտվեն հրդեհներ, երկրաշարժեր, ֆինանսական դեֆոլտներ»:
 

Սկսվում է ջրային սև վիշապի տարին. Ինչպիսի՞ն կլինի այն