.jpg)
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստն է
Այսօր Հարսնաքար ռեստորանային համալիրում տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մեծարման հանդիսավոր արարողության ժամանակ հրապարակվեցին ակումբների, մարզիչների, մրցավարների, տեսուչների և մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքները:
3-րդ տեղը գրավեց և բրոնզե խաղակոշիկով պարգևատրվեց դարպասապահ Ռոման Բերեզովսկին: 2-րդ տեղում Կրասնոդարի և մեր ընտրանու հարձակվող Յուրա Մովսիսյանն է. նա արժանացավ արծաթե խաղակոշիկի: Հայաստանի 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Դոնեցկի Շախտյորի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը` պարգևատրվելով ոսկե խաղակոշիկով:
Հայաստանի 2011 թվականի լավագույն մարզիչ ճանաչվեց Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հավաքականի մեծարման երեկոյին մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Պաշտպան Սարգիս Հովսեփյանին և դարպասապահ Ռոման Բերեզովսկուն Նախագահը պարգևատրեց պետական պարգևներով, իսկ մյուսներին` որպես հիշատակ, ձեռքի մեկական ժամացույց նվիրեց:
Վարդան Մինասյանն իր հերթին Նախագահին նվիրեց խաղագնդակ և ազգային հավաքականի 1 համարի մարզաշապիկ: