.jpg)
Իրաքում նշում են ԱՄՆ զորքերի դուրսբերումը
Իրաքյան Ֆալուջա քաղաքի հարյուրավոր բնակիչներ այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները` նշելով ամերիկյան զորքերի մոտակա ժամանակներում նախատեսված դուրսբերումը:
Ըստ իրաքյան Իսլամական կուսակցության ներկայացուցչի, իրենք հպարտ են, որ կարողացել են ձերբազատվել Իրաքի բռնազավթողներից` անգամ բազմաթիվ զոհերի գնով:
Զինված ցուցարարները բացականչում էին ընդդիմանալուն ուղղված կոչեր, ինչպես նաև տանում էին «Այժմ մենք ազատ ենք» և «Ֆալուջա` ըննդիմության օջախ» պաստառները: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: