.jpg)
15/12/2011 18:05
Պաղեստինցիները ռմբակոծել են Իսրայելի հարավը
Առնվազն 3 գնդացիրային արկ է պայթել Իսրայելի հարավային էշքոլյան նահանգային խորհրդի տարածքում: Հարվածները հասցվել են Գազայի հատվածից` զոհեր և ավերածություններ չկան:
Նշենք, որ նախորդ շաբաթ պաղեստինցիները նույնպես ռմբակոծել էին Իսրայելի հարավը` ուրբաթ և շաբաթ օրերին արձակվել էին 17 հրթիռ: Այդ մասին հաղորդում է «Ինտեռֆաքս» գործակալությունը: