Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հրաժարական է տվել
15/12/2011 13:42

Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հրաժարական է տվել

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հրաժարական է տվել: Բացի այդ, նա այսօր հրաժարվելու է նաև Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամությունից` այդպիսով բողոքելով իր և իր ղեկավարած համայնքի նկատմամբ շարունակվող ճնշումների դեմ: Այդ մասին տեղեկացրել է հենց Աթայանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այս տարվա գարնանը կառավարությունը որոշել էր Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու և դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Քաջարան գյուղի բնակիչները իրենց գյուղապետի հետ միասին դեմ էին, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու հնարավորությանը, ինչը, նրանց համոզմամբ, առնվազն էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն: 

Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հրաժարական է տվել