Ջիոևայի կողմնակիցները վերսկսում են ցույցերը
15/12/2011 10:00

Ջիոևայի կողմնակիցները վերսկսում են ցույցերը

Հարավային Օսիայի  նախագահի թեկնածու Ալլա Ջիոևայի կողմնակիցները պատրաստվում են վերադառնալ Ցխինվալի կենտրոնական հրապարակ:

Ջիոևայի խոսքերով, իրենց շտաբից մինչև հրապարակ նախատեսվում է պաստառներով ցույց անցկացնել: Հայտնի չէ, թե քանի հոգի կմասնակցի այդ ցույցին, սակայն իրենք սպասելու են կառավարության արձագանքին, և նմանատիպ ցույցերն անցկացվելու են ամեն օր:

Հիշեցնենք, որ մինչ այդ Ջիոևան դիմել էր Մոսկվային` ստեղծված իրավիճակին արձագանքելու համար: Նրա կողմնակիցների կողմից կազմված հայտարարության մեջ նշվում էր, որ Հարավային Օսիայում ստեղծվել է իրական արյունահեղության վտանգ և դրա պատասխանատվությունը կընկնի Հարավային Օսիայի նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտեի վրա, իրենք կարող են հայտնվել քաղաքացիական պատերազմի շեմին և խնդրում են ՌԴ-ի միջամտությունը: Այդ մասին հաղորդում է ուտրո.ռու(utro.ru) կայքը: 

 

Ջիոևայի կողմնակիցները վերսկսում են ցույցերը