Ահմեդ Դավութօղլուն սպառնացել է Ֆրանսիային
15/12/2011 15:00

Ահմեդ Դավութօղլուն սպառնացել է Ֆրանսիային

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեջլիսի ամբիոնից դիմել է Ֆրանսիայի խորհրդարանին` ասելով որ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի վավերացումը կնշանակի վերացնել խոսքի ազատությունը և պատերազմ հայտարարել մինչ այդ դավանված արժեքների դեմ:

Ըստ թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի` Դավութօղլուն նշել էր, որ այդ բանաձևի ընդունման դեպքում փաստորեն դոգմա է ձևավորվելու և այլընտրանքային կարծիքի համար տեղ չի մնալու, ինչը հատուկ էր միջնադարին:

«Միջնադարյան այս միտումը, որ նկատվում է Ֆրանսիայում, ամենամեծ վտանգն է Եվրոպայի համար: Ֆրանսիան իրեն համարում է Եվրամիության լուսավորության կենտրոն, բայց եթե այդ օրինագիծը վավերացվի, ապա Ֆրանսիան կդառա միջնադարյան մտածողության առաջամարտիկ»,- ասել է Դավութօղլուն և սպառնացել, որ բանաձևի ընդունման դեպքում Թուրքիան շատ վճռական պատասխան է տալու Ֆրանսիային:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի սենատի իրավական հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 7-ին ընդունել էր Մարսելը ներկայացնող պատգամավոր Վալերի Բոյերի հեղինակած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը դեկտեմբերի 22-ի լիագումար նիստին դրվելու քննարկման ու քվեարկման: Համաձայն այդ օրինագծի` Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն հետապնդելի է և սահմանված պատիժը 45.000 եվրո տուգանքն է` մեկ տարի ազատազրկմամբ:
 

Ահմեդ Դավութօղլուն սպառնացել է Ֆրանսիային