Յ. Խաչատուրովն ընդունել է Դովաս Խրիստոսին
15/12/2011 15:18

Յ. Խաչատուրովն ընդունել է Դովաս Խրիստոսին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության ռազմական կցորդ, գնդապետ Դովաս Խրիստոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են 2011 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և քննարկվել 2012 թվականի ընթացքում պլանավորված միջոցառումները:
 

Յ. Խաչատուրովն ընդունել է Դովաս Խրիստոսին