.jpg)
Aysor-ն` այսօր
«Հայաստանում ԶԼՄ-ների դեմ զրպարտության և վիրավորանքի հոդվածով հարուցված քրեական գործերի վերաբերյալ որևէ գնահատական տալ չեմ կարող նախ առաջինը նրա համար, որ էթիկայի ու սկզբունքի հարց է, երկրորդը, որ օտարերկրացին չէ, որ պիտի տեսակետ հայտնի այստեղի իրավիճակի վերաբերյալ: Նման դատողություն պետք է անեն տեղական համպատասխան մարմինները»,-Aysor.am-ի հետ զրույցում իր տեսակետն հայտնեց ԵՄ փորձագետ, Լսատեսողական հաղորդակցության իրավունքի ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի Թելուզ 1 Կապիտոլ համալսարանի հանրային իրավունքի դասախոս Սերժ Ռեգուրը:
Նա նշեց, որ անգամ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄԵՆԱԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԷԼ ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆ, իսկ, օրինակ, Ֆրանսիայում, զրպարտության հետ կապված հարցերը դատական կարգով են լուծվում:
Այսօր Առաջին կենսաթոշկային տարեկան համաժողովի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի նախագահ Արտեմ Ասատրյանն անդրադարձավ նոր կուտակային կենսաթոշակային համակարգին և նշեց, որ «ձևավորելու ենք և ունենք համակարգ, որն ավելի լավ և արդյունավետ ծառայություններ է մատուցելու քաղաքացիներին»:
«ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՆՔ ԿՐԿՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ, ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ, ԱՎԵԼԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ. Բոլոր խնդիրներին տրվելու են լուծումներ»,- շեշտեց փոխնախարարը և ընդգծեց, որ նոր կենսաթոշակային համակարգով բոլոր խնդիրներին լուծումներ են տրվելու:
ՄԵԾ ԳՅՈՒՏ ՉԵՄ ԱՆՈՒՄ, ԿԱՍԵՄ, ՈՐ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽՈՐԴԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ՉԵՆ ԼԻՆԻ. բոլորը դժգոհ կլինեն, չեն հավատա արդյունքներին, չեն սեղմի ձեռքը ընտրություններից հետո, ի վերջո փոշմանածների արտագաղթի ալիքը կավելանա»,- այսպես այսօր «Մասնակցել ընտրություններին, թե ոչ» խորագրով հասարակական քննարկուման ժամանակ ասաց «Սարդարապատ» շարժման տեսակետը ներկայացնող կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը:
«ԴՈՒ ԱՍԱ, ԹԵ Ո՞Ր ՈԼՈՐՏՈՒՄ ՉՈՒՆԵՆՔ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑԻԱ»,- դիմելով ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին` բորբոքված ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Ժամանակն է ճիշտն ասել, որ ժողովուրդն էլ ճիշտը հասկանա, թե չէ գեղեցիկ բառակույտեր ենք ասում ու բան էլ չենք հասկանում: Ասում եք` կառավարությունը դիվերսիֆիկացիա չի արել…. ի՞նչը չի արել»,- հարցրեց Վ. Այվազյանը:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 07:20-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանն, իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով, զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, մեկ անգամ իր ձեռքին գտնվող մետաղյա շղթայով ՀԱՐՎԱԾԵԼ Է ՆՈՒՅՆ ԶՈՐԱՄԱՍԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ՆԱՐԵԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԵՄՔԻՆ` ՊԱՏՃԱՌԵԼՈՎ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն անդրադարձավ անասնապահության խնդրիներին, և նշեց, որ այս տարի կաթնարտադրությունը պակասել է 6 000 տոննայով, ըստ նրա, դրա պատճառը խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի անկումն է:
Իսկ թե անկման պայմաններում, ինչպես են ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ԳԼԽԱՔԱՆԱԿԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ, ՆՐԱ ՀԱՄՈԶՄԱՄԲ, ԴԱ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ Է:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին դեկտեմբերի 16-ին` ժամը 10:50-ից, ՀԱՅԱՍՏԱՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ: Վրացական ընկերությունը նախատեսում է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում: