Կանադան սկսել է իր քաղաքացիների տարհանումը Սիրիայից
16/12/2011 10:00

Կանադան սկսել է իր քաղաքացիների տարհանումը Սիրիայից

Կանադայի կառավարությունը որոշում է կայացրել իր քաղաքացիներն տարհանել Սիրիայից:

Կամավոր տարհանման հնարավորությունից մոտակա ժամանակներս կարող են օգտվել բոլոր կանադացիները:

Կանադական կառավարության մտահոգության պատճառը Դամասկոսից թռիչքների քանակի նվազումն է, կապված այդ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման հետ: Այդ մասին հաղորդում է ուտրո.ռու(utro.ru) կայքը:
 

Կանադան սկսել է իր քաղաքացիների տարհանումը Սիրիայից