ԲԿՄԱ-ն խնդրում է առաջին հանդիպումն անցկացնել Մադրիդում
16/12/2011 18:41

ԲԿՄԱ-ն խնդրում է առաջին հանդիպումն անցկացնել Մադրիդում

Մոսկվայի ԲԿՄԱ-ի ղեկավարությունը խնդրանքով դիմել է ՈՒԵՖԱ-ին` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը Մոսկվայի փոխարեն Մադրիդում անցկացնելու համար:

«Մենք խնդրանքով դիմել ենք ՈՒԵՖԱ-ին, որպեսզի, հաշվի առնելով եղանակային պայմանները, Մադրիդի «Ռեալի» հետ առաջին հանդիպումն անցկացնենք դրսում, իսկ պատասխան հանդիպումը` Ռուսաստանում,- ԲԿՄԱ-ի ներկայացուցիչ Բաբևի խոսքերը մեջբերել է ՌԻԱ «Նովոստին»:- Ըստ իս` Չեմպիոնների լիգայում երկու ակնհայտ ֆավորիտ կա` «Ռեալն» ու «Բարսելոնը»: Այստեղ մեկնաբանության կարիք չկա: Կարելի է ուրախանալ երկրպագուների համար, քանի որ Մոսկվա է ժամանելու մոլորակի մեծագույն ակումբներից մեկը: Նման իրավիճակում և նման թիմի հետ մրցակցությունում մեր ֆուտբոլիստները լրացուցիչ մոտիվացիայի անհրաժեշտություն չեն զգա: Իհարկե, չէինք ուզում 1/8 եզրափակչում հանդիպել «Ռեալի» կամ «Բարսելոնի» հետ, բայց սա վիճակահանություն է, որի վրա ոչ մի կերպ չէինք կարող ազդել»:

ԲԿՄԱ-ն խնդրում է առաջին հանդիպումն անցկացնել Մադրիդում