.jpg)
Սմիրնովը պարտվել է Մերձդնեստրի նախագահական ընտրություններում
Չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական հանրապետության գործող նախագահ Իգոր Սմիրնովը դուրս է մնում նախագահական ընտրապայքարից:
Նախագահական ընտրությունների 2-րդ փուլ են դուրս եկել Մերձդնեստրի խորհրդարանի նախկին խոսնակ Եվգենի Շևչուկը և Գերագույն խորհրդի գործող ղեկավար Անատոլի Կամինսկին:
Այդպիսի որոշում է կայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` դեկտեմբերի 11-ին կայացած ընտրությունների արդյունքներով: Այս մասին հաղորդում է «Ինտեռֆաքս» գործակալությունը: