.jpg)
16/12/2011 18:46
Ֆաբրեգաս. «Լավ է, որ խուսափեցինք ռուսական թիմերից»
«Բարսելոնի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ ուրախ է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արդյունքների համար:
«Լավ է, որ խուսափեցինք ռուսական թիմերից,- գրել է Ֆաբրեգասը «Twitter»-ում:- Ինչ վերաբերվում է «Բայերին», կարող եմ ասել, որ գերմանական թիմերը միշտ էլ շատ ուժեղ են»: