Հ. Մեսրոբյան. Հաջորդ ընտրությունները նախորդից ավելի լավը չեն լինի
16/12/2011 18:12

Հ. Մեսրոբյան. Հաջորդ ընտրությունները նախորդից ավելի լավը չեն լինի

«Մեծ գյուտ չեմ անում, կասեմ, որ հաջորդ ընտրությունները նախորդից ավելի լավը չեն լինի. բոլորը դժգոհ կլինեն, չեն հավատա արդյունքներին, չեն սեղմի ձեռքը ընտրություններից հետո, ի վերջո փոշմանածների արտագաղթի ալիքը կավելանա»,- այսպես այսօր «Մասնակցել ընտրություններին, թե ոչ» խորագրով հասարակական քննարկուման  ժամանակ ասաց «Սարդարապատ» շարժման տեսակետը ներկայացնող կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը:

Նրա խոսքերով՝ ինքը չի տեսնում այն շրջադարձային հանգամանքը, որի արդյունքում գալիք ընտրությունները կլինեն որակապես ավելի լավը. «Որակի չփոխվելու դեպքում` այժմյան տարեկան 30 հազար արտագաղթը կարող է կրկնակի դառնալ, քանի որ ժողովուրդը չունի այն տոկունությունը, որ չթողնի ու չգնա»:

Քննարման մասնակից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն էլ ասաց, որ չի կիսում Մեսրոբյանի այն տեսակետը, թե 1996-ից այս կողմ ընտրությունները որևէ դրական արդյունք չեն տվել՝ օրինակ բերելով խորհրդարանում թեև փոքրաթիվ, բայց ընդդիմության առկայությունը, ինչը ազդեցություն է թողնում քաղաքական գործընթացների վրա:

«Ես պնդում եմ, որ այսօրվա կառավարությունը կարող էր լինել ավելի վատը, ավելի քրեականացված, եթե չլինեին հետընտրական հուժկու պրոցեսները»,- ասաց Խուրշուդյանը՝ հավելելով, որ այս կառավարությունը մարտի 1-ի կառավարությունն է` թե' լավ, թե' վատ իմաստներով:

 

Հ. Մեսրոբյան. Հաջորդ ընտրությունները նախորդից ավելի լավը չեն լինի