ՀՌԱԿ-ը մտահոգ է Սիրիայի հարցով
16/12/2011 18:37

ՀՌԱԿ-ը մտահոգ է Սիրիայի հարցով

ՀՌԱԿ և Արմեանական-ՌԱԿ կուսաաություննները հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցություններն իրենց մտահոգությունն են հայտնում Սիրայի Արաբական Հանրապետությունում ստեղծված իրավիճակի և այնտեղ շարունակվող անհանգստությունների կապակցությամբ: Սիրիան մեզ բարեկամ երկիր է, որը Ցեղասպանությունից մազապուրծ մեծաքանակ հայության համար ապաստան դարձավ և փրկեց հազարավոր հայորդիների կյանքեր: Հայ ժողովուրդը միշտ էլ երախտապարտ է եղել այդ պետությանը եւ նրա ժողովրդին` ցուցաբերած այդ հյուրընկալության ու հոգատարության համար:

Սիրիահայությունը կարողացավ շատ արագ ինտեգրվել երկրի կյանքին և ոչ միայն դարձավ այդ երկրի լիիրավ քաղաքացին, այլև իր զգալի ավանդը ներդրեց Սիրիայի Արաբական Հանրապետության կայացման և զարգացման գործում:

Այսօր, երբ Արաբական աշխարհի այդ կարևոր պետությունը գտնվում է ներքին և արտաքին ուժերի դաժան ճնշումների ներքո և վտանգված է տեղի հայության ապագան, մտահոգ է ողջ հայությունը:

ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցություններն այս վճռական պահին հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ` կոչ անելով դադարեցնել արտաքին ճնշումները Սիրիայի նկատմամբ և հնարավորություն ստեղծել այդ երկրին և նրա ղեկավարությանը իր ներքին հարցերը լուծելու խաղաղ բանակցությունների միջոցով, ինչը խաղաղության հասնելու միակ գրավականն է:

Հուսով ենք, որ մեր հայրենի իշխանությունները կցուցաբերեն ամեն բարոյական աջակցություն Սիրիայի պետականության, ժողովրդին և հայ համայնքին` ստեղծված իրավիճակը հաջողությամբ հաղթահարելու գործում: Կարծում ենք, որ զարգացումների լիբիական տարբերակն այդ երկրում անհնար է և անընդունելի, ինչպես նաև այն սպառնալիք է տեղի հայության և նրա ապագայի համար:

Խաղաղ բանակցություններն են միակ ճանապարհը առկա խնդիրները լուծելու, դեմոկրատական բարեփոխումները իրականացնելու և սիրիահայ համայնքի բարգավաճումն ու ծաղկումը այդ հյուրընկալ հողի վրա ապագայում ևս տեսնելու համար»:

Հայտարարության տակ ստորագրել են ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը և Արմենական-ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը:

ՀՌԱԿ-ը մտահոգ է Սիրիայի հարցով