.jpg)
Տնօրենների ընտրություններ` ՀՀ ԳԱԱ-ում
Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում տեղի ունեցան ԳԱԱ-ի 4 գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրություններ:
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն ընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց պատմական գիտությունների թեկնածու Պավել Ավետիսյանը:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում: ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը:
Բոլոր տնօրեններն ընտրվեցին միաձայն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից: