«Դուռը բաց» հայկական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան` դեկտեմբերի 17-ին
16/12/2011 18:04

«Դուռը բաց» հայկական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան` դեկտեմբերի 17-ին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) դարձել է «Կայմ» հեռուստաընկերության կողմից նկարահանված «Դուռը բաց» հայկական լիամետրաժ կատակերգական ֆիլմի գլխավոր հովանավոր: Բոլոր ցանկացողները կարող են դիտել ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում` սկսած 2011թ. դեկտեմբերի 17-ից:

Ֆիլմի ռեժիսորն է Ավագ Ավագյանը, որը նաև հայտնի է հայ հանդիսատեսին որպես «Իմ սիրելի քաղաք Երևան» սիրված ֆիլմի հեղինակ: «Դուռը բաց» կատակերգության գլխավոր դերերում նկարահանվել են Հովհաննես Ազոյանը և Արսեն Գրիգորյանը: Բեմադրող օպերատոր` Արտավազդ Խաչատուրյան, պրոդյուսեր` Հրաչյա Շմավոնյան:

«Վերջին շրջանում հայկական կինեմատոգրաֆը հանդիսատեսին է ներկայացրել մի շարք խոշոր հաջողված նախագծեր: Դա թույլ է տալիս նկատել ազգային կինոարտադրության վերածննդի միտումները և հուսալ, որ այս ոլորտում կլինեն նոր նվաճումներ:
Մենք հավատում ենք, որ նոր ֆիլմը կդառնա հայ հանդիսատեսի ամենսիրվածներից մեկը, և Ամանորյա տոների նախաշեմին կպարգևի նրանց ուրախ և դրական զգացմունքներ», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Դուռը բաց» ֆիլմի հովանավորներն են նաև Կոնվերս բանկը և Armenia Wine ընկերությունը:
 

«Դուռը բաց» հայկական լիամետրաժ ֆիլմի պրեմիերան` դեկտեմբերի 17-ին