.jpg)
Ռուբեն Հայրապետյան. «Հենրիխին մանկուց եմ ճանաչում»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարզական լրագրողների, ակումբների նախագահների, մարզիչների, ինչպես նաև թիմերի ավագների շրջանում անցկացված հարցման արդյունքում մեր ազգային թիմի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2011 թ. լավագույն ֆուտբոլիստ: Այդ փաստը Դոնեցկի «Շախտյորի» մամուլի ծառայության թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Հենրիխը հաղթեց միավորների մեծ տարբերությամբ, իսկ դա նշանակում է, որ նա արժանիորեն է հաջողության հասել,- նշել է ՀՖՖ նախագահը:- Լավագույն ֆուտբոլիստին, ընդհանուր առմամբ, որոշել են ավելի քան 400 մասնագետներ:
Ես վստահ եմ, որ նա չի փչանա: Հավատացեք ինձ, այդպիսի մարդ չէ: Անձամբ ինձ համար Հենրիխը միայն ֆուտբոլիստ չէ: Նա ինձ համար զավակ է: Հենրիխ Մխիթարյանը 6 տարեկանից խաղում է «Փյունիկում», որի նախագահն այդ ժամանակ ես էի: Նրա հայրը հիանալի ֆուտբոլիստ էր: Այնպես որ, Հենրիխին մանկուց եմ ճանաչում:
Հայաստանում հեռարձակվում են «Շախտյորի» մասնակցությամբ ինչպես Ուկրաինայի առաջնության, այնպես էլ եվրոպական ակումբային մրցաշարերի հանդիպումները: Հենրիխի շնորհիվ ողջ հայ ժողովուրդն այժմ ցավում է «Շախտյորի» համար»: