.jpg)
ՌԴ-ն Կուրիլյան կղզիներում կկառուցի 2 զինվորական ավան
2014 թ.-ին Կուրիլյան կղզիներում ՌԴ-ն կկառուցի 2 զինվորական ավան: Այդ մասին հայտարարել է Հատուկ շինարարության դաշնային ծառայության ղեկավար Գրիգորի Նագինսկին:
Նրա խոսքերով` այս պահին ընթանում են նախագծման աշխատանքները, իսկ նախագծերը կյանքի կոչելու համար կպահանջվի 12 միլիարդ ռուբլի:
Նագինսկու խոսքերով` բյուջեով նման ծախսեր նախատեսված չեն. ավանները կկառուցվեն Պաշտպանության նախարարության գումարներով: Այս մասին հաղորդում է rbc-ն: