Սիրիական Հոմս քաղաքում 200.000-անոց ցույց է տեղի ունեցել
16/12/2011 19:31

Սիրիական Հոմս քաղաքում 200.000-անոց ցույց է տեղի ունեցել

Սիրիայի արևմտյան Հոմս քաղաքում ավելի քան 200.000 մարդ դուրս է եկել հակակառավարական ցույցերի:

Հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել ուրբաթօրյա աղոթքից հետո: Ցուցարարները պահանջել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:

Հիշեցնենք, որ Սիրիայում 2011 թ.-ի մարտից ընթանում են հակակառավարական ցույցեր: Ընդդիմությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությամբ պահանջում է երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այս մասին հաղորդում է rosbalt.ru կայքը:
 

Սիրիական Հոմս քաղաքում 200.000-անոց ցույց է տեղի ունեցել