Տիգրան Սարգսյանն ընդունել է Վալերի Նազարովին
16/12/2011 20:07

Տիգրան Սարգսյանն ընդունել է Վալերի Նազարովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսագրոլիզինգ» ընկերության ղեկավար Վալերի Նազարովին:

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերջին 20 տարիների ընթացքում մեր երկրի գյուղտեխնիկան բավականին հնամաշ է դարձել, ուստի գյուղտեխնիկայի պարկի համալրման և վերազինման կարիք ունենք: Այդ իսկ պատճառով էլ մենք մեծապես հետաքրքրված ենք Ձեր ընկերության հետ համագործակցությամբ և «Ռոսագրոլիզինգ»-ի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությամբ»,- ասել է վարչապետը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` զրուցակիները քննարկել են «Ռոսագրոլիզինգ»-ի կողմից մեր երկրին գյուղտեխնիկայի հնարավոր մատակարարման, ռուսական ընկերության՝ Հայաստանում ներկայացուցչության ստեղծման և երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Կողմերը պայմանավորվել են մշակել «Ռոսագրոլիզինգ»-ի՝ Հայաստանում ներդրումների իրականացման համապարփակ ծրագիր, որի հիման վրա էլ առաջիկայում կքննարկվեն երկկողմ հետագա համագործակցության հստակ գործողությունները:


 

Տիգրան Սարգսյանն ընդունել է Վալերի Նազարովին