20/12/2011 13:19
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է հայկական բանաձևը
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը նախօրեին քննարկել և ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն հետապնդելի համարող օրենքի նախագիծը:
Այս մասին հայտնում է «Ermenihaber.am» լրատվական կայքը: Քվեարկությունն ավարտվել է ձայների հետևյալ հարաբերակցությամբ` 106 կողմ, 19 դեմ: Իսկ դեկտեմբերի 22-ին հիշյալ օրինագիծը քննարկման ու քվեարկման է դրվելու խորհրդարանի վերին պալատում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանը քննարկելու է իշխող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության պատգամավոր Վալերիա Բոյերի հեղինակած օրինագծի վավերացման հարցը, համաձայն որի, Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է հարուցի վարչական ու քրեական վարույթներ` 45.000 եվրո տուգանք և 1 տարի ազատազրկում: