22/12/2011 13:52
Ընթանում է ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի քննարկումը
Ֆրանսիայի Ազգային ժողովում այս պահին ընթանում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը։
Վալերի Բոայեի կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը սահմանում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք` Հայոց ցեղասպանության փաստը ժխտողների նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հաստատվել է դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի սահմանադրական իրավունքի, օրենսդրության և ընդհանուր վարչարարության հանձնաժողում:
Օրինագծի քննարկմանը կարող եք հետևել այստեղ: