.jpg)
27/12/2011 12:46
Եվգենյա Դոլուխանովան տեղափոխվեց Հայաստանի շախմատային ֆեդերացիա
Մեր հայրենակից գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան իր խնդրանքով Ուկրաինայի շախմատային ֆեդերացիայից տեղափոխվել է Հայաստանի շախմատային ֆեդերացիա: ՖԻԴԵ-ն արդեն պաշտոնապես հաստատել է այդ տեղափոխությունը:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Դոլուխանովան Ուկրաինայի մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող է, Ուկրաինայի 2009 թ. չեմպիոնուհի: