.jpg)
27/12/2011 13:12
Սաշա Ենգոյանը շարունակում է հաղթել
Բելգիայում բնակվող և այդ երկրի դրոշի տակ հանդես եկող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սաշա Ենգոյանը երկրորդ կիսամիջինքաշային կարգի շրջանակներում հերթական հաղթանակը տոնեց` բելգիական Իզեգեմեում 8 ռաունդից բաղկացած մենամարտում առավելության հասնելով վրացի Գեորգի Ունգիաձեի նկատմամբ: Հայ մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ` 77:75, 79:75 և 79:73 հաշիվներով: