.jpg)
28/12/2011 14:45
Մխիթարյանը` «Շախտյորի» լավագույն հենակետային կիսապաշտպան
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքի անցկացրած հարցման արդյունքներով Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է թիմի լավագույն հենակետային կիսապաշտպան: Քվեարկությանը մասնակցած 1590 երկրպագուներից 1000-ը (62,89 տոկոս) իրենց ձայնը տվել են հայ ֆուտբոլիստին:
Երկրորդ տեղում Ֆեռնանդինյոն է` 345 ձայնով: Լավագույն եռյակը 79 քվեով եզրափակել է Թոմաշ Հյուբշմանը: