Ռոնալդոն մոծակի խայթոցից վարակվել է ջերմախտով
05/01/2012 11:55

Ռոնալդոն մոծակի խայթոցից վարակվել է ջերմախտով

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն վարակվել է Դենգե կոչվող ջերմախտով և հոսպիտալացվել:
«բարի լույս նրանց, ովքեր տարին սկսել են Դենգե ջերմախտով: Շնորհակալ եմ հոգ տանելու համար, ես արդեն դուրս եմ գրվել»,- գրել է Ռոնալդուն իր Թվիթերյան էջում:

Բրազիլացի ֆուտբոլիստը ջերմախտով էր վարակվել մոծակի խայթոցից հետո: Դենգե կոչվող դասական ջերմախտի բուժումը տևում է երկու շաբաթ, սակայն արյան վարակի դեպքում մահացությունը կազմում է գրեթե հինգ տոկոս:
 

Ռոնալդոն մոծակի խայթոցից վարակվել է ջերմախտով