Վարուժան Հակոբյանի հաջողությունը
09/01/2012 12:40

Վարուժան Հակոբյանի հաջողությունը

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Լաս Վեգասում (ԱՄՆ) անցկացված Հյուսիսամերիկյան օփենում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը: Հակոբյանը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ֆրանցիսկո Վալեխո Պոնսից (Իսպանիա): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում էին 62 շախմատիստներ:

Վարուժան Հակոբյանի հաջողությունը