.jpg)
Aysor-ն` այսօր
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԵՆԱՏ` ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԻԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ, որը Սենատի ստորին պալատի կողմից, ձայների մեծամասնությամբ, ընդունվեց դեկտեմբերի 22-ին:
8 ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է 5708 ԿԱՆՉ. այս քանակությունից հոսպիտալացվել է 895 հիվանդ։ Մանկական կանչերի թիվը կազմել է 513. հոսպիտալացվել է 118 երեխա։Ամենաշատ կանչեր գրանցվել են հունվարի 4-ին. այդ օրը ծառայությունը 750 կանչի է արձագանքել։
Հունվարի 9-ին Մոսկվայի հարավ-արևմտյան թաղամասի իտալական Il Pittore ռեստորանում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ 37 ԱՆՁԱՆՑ ՄԵՋ, ԸՍՏ ՌԴ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃՇՏԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ԿԱ 5 ՀԱՅ։
ԵՍ ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ԵԿՐԱԳՈՒՆԴԸ ՊՏՏՎՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՉՈՐՍ ԿՈՂՄԸ, այսինքն եթե ընտրատարածքը կամ քարտեզը փոխվում է, ապա միայն շահելու է Հանրապետականը: Ես ուրախ եմ, որ բոլոր երևույթները, նույնիսկ երկրագունդը պտտվում է Հանրապետական կուսակցության շուրջ, բայց գուցե դրանից շահեն այլ քաղաքական ուժերը։
Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐՆ ՈՒ ԱՐԱԳԱՉԱՓ ՍԱՐՔԵՐԸ ԳՈՐԾԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ 2012 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՑ:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Արեգ Շուշյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Էմիլ Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը` 6 տարի պաշտոնավարման ժամկետով: