.jpg)
Բալլակին ուզում են հաշտեցնել Լյովի հետ
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միքայել Բալլակը, ով կորցրել է տեղն ազգային թիմում` գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի` կազմի երիտասարդացման քաղաքականության պատճառով, պատրաստ է քննարկել իրավիճակը գերմանական ֆուտբոլային միության ապագա նախագահ Վոլֆգանգ Նիրսբախի խնդրանքով: Այս մասին գրում է goal.com-ը:
Ճիշտ է` Բալլակն առայժմ համաձայնվել է հանդիպել Նիրսբախի, այլ ոչ թե Լյովի հետ: Իսկ մարզիչը հույս է հայտնել, որ ժամանակին զուգընթաց Բալլակի հետ հարաբերությունները կկարգավորվեն: