Բալոտելլին չի պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»
10/01/2012 16:38

Բալոտելլին չի պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին հայտարարել է, որ թիմից իր հեռանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Վերջին ժամանակներս թերթերում հաճախ են գրում, որ ես ցանկանում եմ հեռանալ ակումբից: Բայց ես ոչ մեկի հարցազրույց չեմ տվել,- 21-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Լրագրողները կարող են գրել, ինչ ուզում են, սակայն ես պայմանագիր ունեմ, որի ժամկետի ավարտին դեռ երկար ժամանակ կա: Բացի այդ, հիանալի հարաբերություններ ունեմ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ:

Հիմա թիմի համար կարևորը գլուխը չկորցնելն է, որպեսզի նաև անտեղի միավորներ չկորցնենք: Եվ մրցաշրջանի վերջում կտեսնենք, թե ով կզբաղեցնի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը»:
 

Բալոտելլին չի պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»