.jpg)
Բրազիլիայում սողանքի հետևանքով զոհվել է ութ մարդ
Փլուզման պատճառով առնվազն ութ մարդ է զոհվել բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքում:
Փրկարարները հաղորդել են, որ փլուզված հողի շերտերի տակ կարող են լինել մոտ ևս քսան հոգի :
ԲիԲիՍի-ն գրում է, որ դեպքի վայր կարելի է հասնել միայն ուղղաթիռով, քանի որ քաղաքի ճանապարհը խիստ անձրևոտ է:
Նշենք, որ անցյալ շաբաթ նույն տարածքից տարհանել էին հազարավոր մարդկանց, քանի որ անձրևի հետևանքով քանդվել էին պաշտպանիչ ամբարտակները: