«ՀՀ և Միացյալ Թագավորության հարաբերությունները կզարգանան»
10/01/2012 16:57

«ՀՀ և Միացյալ Թագավորության հարաբերությունները կզարգանան»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպաններ Ջոնաթան Ջեյմս Էյվզին (Jonathan James Aves) և Քեթրին Ջեյն Լիչին (Catherine Jane Leach)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել դեսպաններին իրենց առաքելության մեջ՝ նշելով, որ դեսպաններն իրենց կարևոր ներդրումը կունենան երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման գործում:

Դեսպաններ Էյվզը և Լիչը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշել են, որ պաշտոնավարման ընթացքում կանեն առավելագույնը հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդումը և խորացումը խթանելու համար:
Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության հարաբերությունները շարունակական զարգացում կունենան, ինչն իր արտացոլումը կգտնի երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի, առևտրատնտեսական և մշակութային կապերի ընդլայնմանը:

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակության հետ կապրի վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի արտգործնախարարն ու Մեծ Բրիտանիայի դեսպաններն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցությանը, միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցերի:
 

«ՀՀ և Միացյալ Թագավորության հարաբերությունները կզարգանան»