.jpg)
10/01/2012 10:08
Փարիզում մահացել է Գվինեա-Բիսաուի նախագահը
Աֆրիկյան Գվինեա-Բիսաուի նախագահ Մալամ Բացաի Սանխան մահացել է փարիզյան հիվանդանոցներից մեկում` 64 տարեկան հասակում:
Վերջինս հոսպիտալացվել էր սուրբ ծննդյան տոներից առաջ:
Այս պահի դրությամբ մահվան պատճառները չեն նշվում, սակայն հայտնի է, որ Գվինեա-Բիսաուի նախագահը որոշ ժամանակ գտնվել է կոմայի մեջ, բացի այդ վերջինս տառապել է նաև շաքարախտով: Այդ մասին հաղորդում է «rg.ru» կայքը: