.jpg)
Դավիթ Երևանցին պարգևատրվել է «Վիլյամ Սարոյան» մեդալով
ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր հյուրընկալվել է ֆրանսահայ քանդակագործ Դավիթ Երևանցին:
ՀՀ սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են, որ անվանի քանդակագործը նշանակալի ներդրում ունի Սփյուռքում հայապահպանության և Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում: Դավիթ Երևանցու գործերը տեղադրված են աշխարհի բազմաթիվ երկրներում: Միայն Փարիզում և նրա արվարձաններում տեղադրված է Դ.Երևանցու` Հայոց Ցեղասպանության թեմայով երեք գործ։ 2009թ. Երևանում բացվել էԴավիթ Երևանցու հեղինակած Վիլյամ Սարոյանի արձանը: Շուտով պատրաստ կլինի, իսկ ապրիլի 23-ին հանդիսավորությամբ կբացվի հեղինակի «Մշո ճառընտիր» ստեղծագործությունը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին: Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների համար ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը ֆրանսահայ քանդակագործ Դավիթ Երևանցուն պարգևատրել ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով: