«Ուրախ եմ, որ երկրագունդը պտտվում է ՀՀԿ-ի շուրջ»
10/01/2012 14:42

«Ուրախ եմ, որ երկրագունդը պտտվում է ՀՀԿ-ի շուրջ»

Այսօր հրավիրած ասուլիսում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակով ընտրություններին գնալու հնարավորությանը, հայտարարեց, որ «այս պահին տրամադրվածություն կա ընտրությունների գնալ առանձին-առանձին, բայց քանի դեռ քաղաքական որոշում չի կայացվել, ես որևէ բան չեմ բացառում»:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի պատգամավորը ժամեր առաջ հայտնի դարձած իրադարձության վերաբերյալ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է վերանայել ընտրատարածքների քարտեզները, արդյո՞ք ՀՀԿ-ի շահերից չի բխում այդ, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ես հասկացա, որ եկրագունդը պտտվում է ՀՀԿ-ի չորս կողմը, այսինքն եթե ընտրատարածքը կամ քարտեզը փոխվում է, ապա միայն շահելու է Հանրապետականը: Ես ուրախ եմ, որ բոլոր երևույթները, նույնիսկ երկրագունդը պտտվում է Հանրապետական կուսակցության շուրջ, բայց գուցե դրանից շահեն այլ քաղաքական ուժեր: Բայց քանի դեռ ԿԸՀ-ն որոշում չի կայացրել ու իր նիստով չի հաստատել, ապա որևէ փոփոխության լուրերը քաղաքական որոշակի սենսացիա մտցնելու նպատակ ունեն»:


 

«Ուրախ եմ, որ երկրագունդը պտտվում է ՀՀԿ-ի շուրջ»