.jpg)
«ՀՀԿ համամասնական ցուցակում փոփոխություններ կլինեն»
Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք պատրաստ է և քանի՞ հոգուց է բաղկացած ՀՀԿ նախընտրական ցուցակը՝ պատճառաբաելով, որ թվի հարցում կարող է սխալվել, իսկ ցուցակը, «քանի դեռ չի հրապարավել, ճիշտ չի լինի փակագծերը բացել»:
Նա տեղեկացրեց, որ համամասնական ցուցակը կազմելիս` հաշվի են առնվելու բոլորի կատարած աշխատանքները, ինչը նաև ենթադրում է, որ ցուցակում որոշակի փոփոխություններ կլինեն, ինչպես նախորդ տարիներին:
«Այն մարդիկ, ովքեր ունեն որոշակի դերակատարում ու ակտիվ գործունությամբ են զբաղվել, կգնահատվեն ու կունենան իրենց դերը, և բոլորովին պատադիր չէ, որ այդ դերակատարումն ունենան ԱԺ-ում, որովհետև ՀՀԿ-ն ունի նաև կառավարության մեջ որոշակի դեր, ու ԱԺ պատգամավորի մանդատը բոլորի համար ի վերուստ տրված չէ մինչև կյանքի վեջ»,- ասաց նա:
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյո՞ք գործարարները և ԱԺ–ի՝ տարին մեկ անգամ խորհրդարան մտնող պատգամավորները այլևս չե՞ն ընգրկվելու ցուցակում, Հ.Սահակյանը պատասխանեց, թե հաշվի է առնվելու յուրաքանչյուրի աշխատանքը:
«Մենք կարծիք ենք հայտնում, որ բիզնեսը, գործարարությունը պետք է տարանջատվի քաղաքականությունից, աստիճանաբար, որովհետև ցանկացած կտրուկ փոփոխություն՝ լինի իշխանության, թե տնտեսության մեջ, կբերի որոշակի ցնցումների։ Այդ իսկ պատճառով հայտարարել ենք, որ սկզբունքային առումով կողմ ենք, որ տարանջատվի, և որոշակի առումով այս խնդիրը կարտացոլվի մեր համամասնական ցուցակում։ Բայց մեծամասնական առումով մենք ոչ մեկին չենք կարող արգելել, որ առաջադրվի։ Եվ միայն պատճառաբանել, որ այս խնդրի առումով մենք բերենք և մեծամասնական ընտրակարգը վերացնենք, շատ թույլ պատճառաբանություն է, և դրա համար պետք չէ փոխել ընտրական համակարգը»,- պարզաբանեց նա: