.jpg)
Իրանը ՌԴ-ի հետ առևտուր կանի ռուբլիով
Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշում է կայացրել ընդունել ՌԴ առաջարկությունը` երկկողմ առևտրային հարաբերություններում դոլարի փոխարեն ռուբլու գործածման հետ կապված: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդ Ռեզա Սաջադին:
Ինչպես պարզաբանել է դեսպանը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին առևտրային հարաբերություններում անցնել ռուբլու` 2011 թ.-ի հունիսին Աստանայում կայացած Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ընթացքում: Այս մասին հաղորդում է rg.ru կայքը: