Կական կմնա «Ռեալում»
10/01/2012 18:20

Կական կմնա «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կակայի մամուլի քարտուղար Դիոգո Կոտշոն հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում բրազիլացի պաշտպանի տեղափոխությունը մեկ այլ ակումբ քիչ հավանական է:

«Կական կարծում է, որ Մադրիդից ձմռանը հեռանալը նպատակահարմար չէ,- նրա խոսքերը մեջբերել է «Էկիպը»:- Տրանսֆերային գործերը պետք է կարգավորվեն հանգիստ մթնոլորտում: Բացի այդ, նրան ամեն ինչ բավարարում է «Ռեալում»: Կական իրեն հիանալի է զգում, կրկին հրավիրվում է ազգային հավաքական: Այնպես որ, ձմռանը նրա տեղափոխությունը գրեթե բացառված է»:
 

Կական կմնա «Ռեալում»