Էրիկ Կանտոնան` Ֆրանսիայի նախագահի թեկնածու
10/01/2012 14:47

Էրիկ Կանտոնան` Ֆրանսիայի նախագահի թեկնածու

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին առաջատար ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում:

Ֆրանսիայի օրենսդրության համաձայն` նախկին ֆուտբոլիստին անհրաժեշտ է մինչև ամսվա վերջ հավաքել ընտրված 500 պաշտոնյաների ստորագրությունները, որպեսզի հնարավորություն ունենա սկսել նախագահական ընտրարշավը:

Այս պահի դրությամբ Կանտոնան հանդիսանում է ամերիկյան «Նյու-Յորք Կոսմոս» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրենը:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա ապրիլի 22-ին: Այդ մասին հաղորդում է «rg.ru» կայքը:
 

Էրիկ Կանտոնան` Ֆրանսիայի նախագահի թեկնածու