.jpg)
Խորեն Բայրամյանը` Ռուսաստանի երիտասարդական հավաքականում
Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը հրապարակել է երիտասարդ այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հրավիրվել են մինչև 21 տարեկանների թիմ` «Համագործակցության գավաթի» 2012 թ. խաղարկությանը մասնակցելու նպատակով: Նրանց թվում է նաև «Ռոստովի» ներկայացուցիչ Խորեն Բայրամյանը:
Հիշեցնենք, որ Խորեն Բայրամյանն ամռան վերջին հրավեր ստացավ նաև Հայաստանի երիտասարդական թիմից` Եվրոպայի 2013 թ. առաջնության պաշտոնական հանդիպումներին մասնակցելու համար: Նա, սակայն, չժամանեց Երևան` պատճառաբանելով, որ առայժմ մտածում է «Ռոստովի» կազմում ամրապնդվելու մասին: