Լիբիային փոխանցել են Քադաֆիի 20 միլիարդ դոլարը
10/01/2012 20:21

Լիբիային փոխանցել են Քադաֆիի 20 միլիարդ դոլարը

ԱՄՆ-ը և մի շարք եվրոպական երկրներ ապասառեցրել են մոտ 20 միլիարդ դոլար` Մուամար Քադաֆիի և նրա կողմնակիցների հաշիվներից և փոխանցել գումարները Լիբիայի նոր իշխանություններին:

Հաղորդվում է, որ գումարն արդեն իսկ գտնվում է կառավարության տրամադրության տակ, սակայն պարզ չէ` փոխանցվե՞լ է արդյոք այն Լիբիայի Կենտրոնական բանկին:

Քադաֆիի և նրա շրջապատի արտասահմանյան հաշիվները սկսել էին սառեցվել սկսած 2011 թ.-ի փետրվարից, երբ Լիբիայում ծայր առավ քաղաքացիական պատերազմ:

Հաղորդվում է, որ սառեցված հաշիվները, ըստ որոշակի տվյալների, կազմում են 150 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է rosbalt.ru կայքը:
 

Լիբիային փոխանցել են Քադաֆիի 20 միլիարդ դոլարը