.jpg)
Մորատտի. «Հետաքրքրությունը Տևեսի նկատմամբ իրողություն է»
Իտալական «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատտին հաստատել է, որ իր ակումբը լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսի ծառայություններով և մտադիր է պայքարել «Միլանի» հետ` այդ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար:
«Մեր հետաքրքրությունը Տևեսի նկատմամբ իրողություն է, այլ ոչ թե կատակ: Կարծում ենք` կկարողանանք շահավետ գործարք կնքել: Փորձում ենք տեղեկություն ստանալ «Մանչեսթեր Սիթիից» իրավիճակի մասին: Հետո կտեսնենք` ինչ կարելի է անել: Առջևում դեռ 20 օր ժամանակ կա: Այդ ժամանակահատվածում հնարավոր է շատ բանի հասնել»,- Մորատտիի խոսքերը մեջբերել է «FC Inter News»-ը: