Մոուրինյո. «Առաջնությունը դեռ չի ավարտվել»
10/01/2012 19:53

Մոուրինյո. «Առաջնությունը դեռ չի ավարտվել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կարծում, որ թիմն իր համար արդեն հանգիստ կյանք է ապահովել: Ըստ նրա` առջևում դեռ շատ հանդիպումներ կան, և նրանցից յուրաքանչյուրում մրցաշարային իրավիճակը կարող է փոխվել: Այս մասին հայտնում է goal.com-ը:

«Հիշո՞ւմ եք, մրցաշրջանի ընթացքում մենք 3 խաղում 5 միավոր կորցրեցինք: Դա հանգիստ կարող է կրկնվել մի քանի ակնթարթում»,- ասել է Մոուրինյոն:

Նա պատասխանել է նաև տարածված այն լուրերին, որ «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն երջանիկ չէ Մադրիդում: Նման խոսակցությունների համար հիմք է դարձել այն փաստը, որ պորտուգալացի ֆուտբոլիստը շատ զուսպ է նշել «Գրանադայի» դարպասը խփած գոլը:

«Կարծում եմ` նա ամեն ինչ ճիշտ է անում,- հայտարարել է Մոուրինյոն:- Սկզբունքայինն այն է, որ նշում է կարևոր գոլերը: «Գրանադայի» հետ խաղում Ռոնալդուն հրճվանք չցուցադրեց, որովհետև դա մեր թիմի 5-րդ գոլն էր: Եթե ուզում եք ինչ-որ մեկին քննադատել էնտուզիազմի բացակայության համար, ինձ քննադատեք: Ես ոչ մի գոլ չեմ նշել»:

Մոուրինյո. «Առաջնությունը դեռ չի ավարտվել»