.jpg)
10/01/2012 11:21
Պակիստանում պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ
Այսօր Պակիստանի հյուսիս-արևմուտքում հզոր պայթյուն է որոտացել, որի արդյունքում զոհվել է 15 մարդ:
Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է ավտոբուսային կանգառում` Աֆղանստանի սահմանին գտնվող Հայբեր նահանգի Ջամրուդ շրջանում:
Դեպքի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում, իսկ դեպքի վայրը շրջապատել է ոստիկանությունը: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: