.jpg)
Ռուսաստանցիները Պուտինին ընտրել են տարվա մարդ
Համառուսաստանյան հասարակական կարծիքի ուսումնասիրությունների կենտրոնը հրապարակել է իր հետազոտությունների արդյունքները` նվիրված անցյալ տարվա գլխավոր մարդկանց, հեռուստահաղորդումներին, հեռուստասերիալներին և կինոնկարներին:
Ըստ այդ հետազոտությունների, 2011թ.-ի ՌԴ տարվա քաղաքական գործիչ է հայտարարվել վարչապետ Վլադիմիր Պուտինը` 38%, 2-րդ տեղում է նախագահ Դմիտրի Մեդվեդևը` 19%, այնուհետև գալիս են Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` 8%, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը` 7%, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը` 5%, Միխայիլ Պրոխորովը` 5%:
Ցուցակը եզրափակում են քաղաքական գործիչ Գրիգորի Յավլինսկին, նախկին ֆինանսների նախաար Ալեքսեյ Կուդրինը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Այդ մասին հաղորդում է «rbc»-ն: