Պուտինն իր ձեռքով է գրում նախընտրական ծրագիրը
10/01/2012 14:19

Պուտինն իր ձեռքով է գրում նախընտրական ծրագիրը

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն անձամբ է գրում սեփական նախընտրական ծրագիրը` հիմնվելով Պետդումայի ընտրությունների համար նախատեսված «Ժողովրդական ծրագրի» վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այդ փաստաթուղթը հրապարակվելու է մինչև փետրվարի 12-ը:

Պեսկովի խոսքերով, Պուտինի ծրագիրը շատ չի տարբերվելու «Ժողովրդական ծրագրից» և այն լինելու է ավելի սեղմ, սակայն այնտեղ լինելու են նաև շատ նորություններ:

Այն լինելու է Վ. Պուտինի` որպես անձի և քաղաքական գործչի, անձնավորված աշխարհայացքը, որը նա փաստերով է շարադրում: Այդ մասին հաղորդում է գազետա.ռու(gazeta.ru) կայքը:
 

Պուտինն իր ձեռքով է գրում նախընտրական ծրագիրը